Առողջապահություն 

ԱՆ-ն ամփոփել է կանանց առողջության պահպանման միամսյակի արդյունքները

analitik.am

•ՀՀ առողջապահութան նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված աշխատանքների շնորհիվ հազարավոր կանանց համար մատչելի դարձան մի շարք բժշկական ծառայություններ, ինչը հնարավորություն տվեց  ստանալու անվճար բուժօգնության այնպիսի տեսակներ, որոնք հասու չեն եղել այդ կանանց համար:


•Միամսյակի շրջանակներում շուրջ 17.000 կին մարզերում և 30.000 կին Երևանում ստացան մասնագիտական խորհրդատվություն, գրեթե 19.000 կին անցավ գինեկոլոգիական առաջնակի զննում, կազմակերպվեց ավելի քան 10.000 հետազոտություն, որոնցից շուրջ 3.200-ը` սկրինինգային: Արդյունքում հայտնաբերված տարբեր ծանր պաթոլոգիաներով շուրջ 5.000 կին մասնագիտացված բժշկական կենտրոններում ստացավ անվճար բուժօգնություն, նրանցից 1.600-ը` ստացիոնար պայմաններում, այդ թվում 1.330-ը ենթարկվեց վիրաբուժական միջամտության: Սկրինինգային հետազոտությունների շնորհիվ հայտնաբերվեց չարորակ նորագոյացության 111 դեպք, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ (հիվանդության համեմատաբար վաղ փուլերում), 100 կնոջ մոտ ախտորոշվեց օստեոպորոզ:


•Մարզերում և մայրաքաղաքում թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային մակարդակում բուժօգնության առավել պահանջված տեսակներն էին ակնաբուժական (համապատասխանաբար` 12% և 32%) և մանկաբարձագինեկոլոգիական (18% և 30%) ծառայությունները։


•Մեծ է նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգ ծրագրերի և կանխարգելիչ միջոցառումների պահանջարկը, որոնց ծախսարդյունավետությունը ևս մեկ անգամ ապացուցվեց միամսյակի շրջանակներում ստացված արդյունքներով:


Միամսյակի արդյունքերից ելնելով անհրաժեշտություն է առաջանում`


•ուսումնասիրել ակնաբուժական և գինեկոլոգիական ծառայությունների ֆինանսավորման վերանայման հնարավորությունը,


•դիտարկել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ինչպես նաև կանխարգելիչ այլ ծրագրերի մշակման և ներդրման հարցը։  

Նույն շարքից