Իրավական 

AC/DC-ի նախկին թմբկահարը ազատ է արձակվել

Ria.ru լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանրահայտ ավստրալական AC/DC ռոք-խմբի նախկին թմբկահար Ֆիլ Ռադին Նոր Զելանդիայում ազատ են արձակել գրավի դիմաց։

Կիրակի օրը Ռադը ձերբակալվել է Նոր Զելանդիայի ոստիկանության կողմից, նա եղել է ոստիկանական բաժանմունքում մինչև երկուշաբթի առավոտ: Հաղորդագրությունների համաձայն՝ ձերբակալման պահին Ռադի տանը մարմնավաճառներ են եղել:

Գրավի չափը չի հաղորդվում:

Նույն շարքից