Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ Փարիզի Լուվր թանգարանում կբացվի երկու նոր մուտք։ Սա կփոխի երթուղին, որոնցով կշարժվեն այցելուները։
Բացի այդ, Լուվրում ցանկանում են տեղափոխել կտավները և քանդակները, նրանցից 470-ը կփոխեն իրենց տեղը մոտ ժամանակում։ Իսկ ինչ վերաբերվում է կտավներին, ապա դրանք ցանկանում են իջեցնել և հասցնել այցելուների աչքի մակարդակին։
Թանգարանի ղեկավարությունը ցանկանում է նաև ստեղծել թեմատիկ սրահներ։