Առողջապահություն 

Ռուս կենսաբանների բացահայտումը կօգնի քաղցկեղի դեմ պայքարում

analitik.am

Ռուս կենսաբանների նոր ձեռքբերումը, որը հնարավորություն է տալիս  երկարացնել քաղցկեղով հիվանդ մարդկանց կյանքի տևողությունը և գտնել բուժման նոր մեթոդներ, ընդունվել է միջազգային հանրության կողմից,- հայտնում է ИТАР-ТАСС-ը:

«Հիմնվելով մի քանի տարվա փորձերի հիման վրա՝ համակարգային և մոլեկուլյար կենսաբանների, մաթեմատիկների, կենսաինֆորմատիկների, ուռուցքաբանների և ՏՏ- մասնագետների խումբը կարողացել է ստեղծել քաղցկեղի ուռուցքի տվյալների բիոմոլեկուլյար մեթոդիկա»,- նշում է խմբի ղեկավար Ալեքս Ժավորոնկովը:

Անտոն Բուզդինի գլխավորած միջազգային խումբը մշակել է OncoFinder համակարգչային պլատֆորմը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել կոնկրետ հիվանդի քաղցկեղային բջջի կառուցվածքը: Իսկ ստացված արդյունքներն էլ հնարավորություն են տալիս մոլեկուլյար մակարդակում ուսումնասիրել քաղցկեղի առաջացման պատճառը, որն էլ բարձրացնում է բուժման հավանականությունը:

Նույն շարքից