Ռազմական 

Սինայի հյուսիսում եգիպտական բանակը լիկվիդացրել է 59 գրոհայինի

Եգիպտական բանակը Սինայի հյուսիսում իրականացրած հատուկ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում լիկվիդացրել է 59 գրոհայինի, որոնք սերտ համագործակցության մեջ են ԻՊ խմբավորման հետ:

Այս մասին հայտնել է Եգիպտոսի զինված ուժերի հատուկ ներկայացուցիչ Մուհամեդ Սամիրը, նշելով, որ ընդհարման ընթացքում զոհվել է նաեւ 7 զինծառայող:
Օպերացիան իրականացվել է բավականին ընդարձական տերիտորիայում՝ Ալ-Արիշ ու Շեյխ-Զուվեյդա քաղաքների միջեւ ընկած տարածքում:

Ավելի վաղ գրոհայինները հարձակում էին ձեռնարկել սահմանային ուղեկալներից մեկի վրա, ինչի հետեւանքով զոհվել էր մի քանի զինծառայող:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում ավելի քան երկու տարի շարունակվում է հակաահաբեկչական գործողություններ արմատական իսլամական գրոհայինների դեմ, որոնք պարբերաբար հարձակումներեեն կատարում եգիպտական զինվորական ոբյեկտների ու զինծառայողների դեմ:

Նույն շարքից