Հետազոտական խմբի տվյալներով պարզվել է, որ Սիրիայի Էլ-Հասակա պրովինցիայում ռազմականգործողությունների ընթացքում ԻՊ գրոհայինները առնվազն 2 անգամ քիմիական զենք են կիրառել:
Երրորդ դեպքը գրանցվել է Իրաքի հյուսիսում:
Ինչպես հաղորդում է CNN գործակալությունը ԻՊ գրոհայինները քիմիական զենք են կիրառել քուրդ կամավորների ու խաղաղ բնակչության հանդեպ:
Ավելի վաղ Ավստրալիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն գրոհայինները լայնորեն կիրառում են քլոր, ինչպես նաեւ բարձրորակ մասնագետներ ներգրավում սեփական քիմիական զենք ստեղծելու համար:
ԻՊ գրոհայինները քիմիական զենք են կիրառել Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հասակա պրովինցիայում՝ բոլոր դեպքերում քուրդ կամավորների ու խաղաղ բնակիչների հանդեպ:
https://www.youtube.com/watch?v=rJI1aCrFzk4