Դոնեցկի մոտակայքում ուկրաինական ուժայինների ու աշխարհազորայինների միջեւ ակտիվ մարտեր են ընթանում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ուկրաինական ուժայինները ուժգին հրետակոծության էին ենթարկել Դոնեցկի Կույբիշեւի, Օկտյաբրսկիյ, Կիեւի ու Վորոշիլովի շրջանները:
Տվյալների համաձայն առավել թեժ մարտերը գրանցվել են Դոնեցկի օդանավակայանի տարածքում գտնվող Վոդնոյե, Օպիտնոյե ու Զենիթ բնակավայրերում: