Ռազմական 

Ստամբուլում փոխհրաձգության հետեւանքով վիրավորվել է 5 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ստամբուլի կենտրոնում անհայտ տղամարդը անկանոն կրակահերթ է արձակել, ինչի հետեւանքով վիրավորվել է 5 մարդ, որոնցից մեկն օտարեկրացի քաղաքացի է:

Ոստիկանության տվյալներով, տղամարդկան երկու խումբ վեճ է սկսել Ստամբուլի Իսթիկլյալ տուրիստական փողոցում: Տղամարդկանցից մեկը կրակ է բացել, ինչի արդյունքում վիրավորել է չորս տղամարդու ու մոտակայքում գտնվող արտասահմանյան զբոսաշրջիկի:

Տուժողները հոսպիտալացվել են, ոստիկանությունը շարունակում է հետաքնությունը՝ դեպքի հանգամանքները ճշտելու համար:

Նույն շարքից