Առողջապահություն 

Ցերեկվա քունը կրճատում է կյանքը

analitik.am

Ժամանակը «սպանել» սիրողներին, ովքեր սովորություն ունեն ցերեկային ժամերին քնել,  գիտնականները խորհուրդ են տալիս զգույշ լինել: Նոր տվյալները վկայում են այն մասին, որ  նման սովորությունը մեծացնում է ժամանակից շուտ մահանալու ռիսկը, - հաղորդում է The Times of India.

Այս տվյալները հիմնվում են Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտությունների հիման վրա: Այդ հետազոտությանը մասնակցություն են ունեցել 16 000 մարդ, որոնց մի մասը ունեցել են այդ սովորությունը, մյուսները՝  ոչ: Այնուհետև գիտնականները 13 տարի շարունակ հետևել են այդ մարդկանց և արդյունքները հուսադրող չեն եղել «քնկոտների» համար:

Պարզվել է, որ 40-ից  79 տարեկան մարդիկ, ովքեր սովորություն ունեն օրվա ընթացքում գոնե մեկ ժամ քնելու, 14%-ով ավելի մեծ հավանականություն ունեն մահանալու, քան այն մարդիկ, ովքեր չեն քնում:

 Ավելի երկար ցերեկային քունը մեծացնում է մահվան հավանականությունը 32%-ով, նշվում է Էպիդեմիալոգիայի ամերիկյան ամսագրում: Մահվան ռիսկը կապված է մասնավորապես ռեսպիրատոր հիվանդությունների հետ:

 

Նույն շարքից