Առողջապահություն 

Պարենի և Դեղերի կազմակերպությունը նոր սահմանափակումներ կմտցնի էլեկտրոնային ծխախոտների համար

analitik.am

ԱՄՆ Պարենի և Դեղերի կազմակերպությունը նոր առավել հավաքական կանոններ կառաջարկի, որն առաջին անգամ  ընդլայնված կերպով կկարգավորի ԱՄՆ-ում ծխախոտից էլեկտրոնային ծխախոտի անցումը: Նոր օրենքը նաև վերահսկողություն կսահմանի նիկոտինի վերամշակման սարքերի վրա, որոնք չեն կարգավորվում դաշնային ոչ մի օրենսդրությամբ, սակայն կապված են միլիարդավոր դոլարների հետ:


Կարգավորող այս նախագիծը հանրային առողջության և ծխողների 42 մլն-անոց համայնքի համար ունեցած իր մեծ ազդեցությամբ, միաժամանակ կարգավորիչ ազդեցություն կունենա ծխախոտային արտադրության վրա: Այս նոր օրենքը արգելում է էլեկտրոնային ծխախոտների, ավանդական ծխախոտների և սիգարների վաճառքը 18 տարին չլրացած անձանց: Ծխախոտ գնելու համար մարդիկ ստիպված կլինեն ցույց տալ նույնականացման քարտի իրենց լուսանկարը և ապացուցել, որ լրացել է իրենց 18 տարին:

 

Եվ վերջապես, այս օրենքը վերահսկողություն է սահմանում այն խանութների վրա, որոնք բոլոր մթերքների, այդ թվում՝ հեղուկ սրվակներով անհայտ ծագման նիկոտինի վաճառքով  են զբաղվում:


Օրենքի իրականացման նկատմաբ վերահսկողությունը իր վրա է վերցրել Կոնգրեսի ենթակայությամբ ստեղծված հանձնաժողովը, որը ստեղծվել է 2009թ.-ին:


Դաշնային պաշտոնյաների կարծիքով անհրաժեշտ է առնվազն մեկ տարի, որ օրենքը ունենա իր ազդեցությունը և չի բացառվում նաև, որ օրենքից տուժած ընկերությունները դատի տան իրենց:


«Եթե օրենքի իրականացումը մեկ տարուց ավել տևի, ապա Պարենի և Դեղերի Կազմակերպությունը չի կարող իրականացնել այս աշխատանքը», համոզված է «Երեխաների ազատ հակածխախոտային քարոզարշավ» իրավաբանների խմբի նախագահ Մաթյու Մայերսը:


Մասնագետները համոզված են, որ  հարյուրավոր էջերից բաղկացած այս նախագիծը հանդիպելու է ծխախոտարտադրողների մեծ դիմադրությանը:


«Այլընտրանքային ծխախոտի ազատ առևտրի ասոցիացիայի» անդամները, ովքեր էլեկտրոնային ծխախոտի արտադրության խմբի անդամներից մեկն են, նոյեմբերից հանդիպումներ են ունենում կոնգրեսականների հետ՝ փորձելով «հասկացնել» նրանց, որ ոչ ճիշտ կարգավորումը կարող է ավելի շատ բացասական հետևանքներ ունենալ:

 

Ծխախոտի արտադրության մի շարք ասոցիացիաներ ցանկանում են հանդիպել Օբամայի աշխատակազմի հետ՝ քննարկելու ծխախոտային արտադրության կարգավորման լավագույն տարբերակը:


Օրենքի նախագիծը լրագրողների համար հասանելի կլինի արդեն այս հինգշաբթի, չնայած, որ հանրային առողջության մասնագետները դեռևս խուսափում են օրենքի պարզաբանումները տալ:


Պարենի և Դեղերի Կազմակերպությունը նշում է, որ 2009թ.-ին ընդունված օրենքը իրենց  իշխանություն է տալիս վերահսկել ծխախոտային ամբողջ արտադրությունը, այդ թվում նաև էլեկտրոնային ծխախոտի արտադրությունն ու վաճառքը:

 

Հնարավոր է, որ օրենքի այս մեծ նախագիծը կկարողանա կարգավորել ծխախոտի և էլեկտրոնային ծխախոտի արտադրությունը՝ ծխախխոտ արտադրող կազմակերպությունների կողմից իրենց արտադրանքի վերահսկողության միջոցով:


«Դուք այլևս չեք կարող խառնել նիկոտինը ձեր լոգարանի հետ և վաճառել այն», նշում է Schroeder National Institute for Tobacco Research and Policy Studies –ի գործադիր տնօերն Դեյվիդ Աբրամսը՝ ծխելու դեմ պայքարի տարբեր խմբերի հետ հանդիպումների ժամանակ:

 

Բայց այս օրենքը ևս ունակ չէ կարգավորելու ծխախոտի բաղադրությունը. Օրենքը չունի նորմ, որով կարգելվի օրինակ էլեկտրոնային ծխախոտներում օգտագործել տարբեր համային նյութեր, որոնք հրապուրում են հատկապես երեխաներին: Հանրային առողջության մասնագետների կարծիքով երեխաների համար պետք է արգելվի էլեկտրոնային ծխախոտների գովազդը, ինչպես դա արվում է ավանդական ծխախոտների դեպքում:


Առողջապահության ոլորտի տարբեր մասնագետները համաձայն չեն այն մտքի հետ, որ էլէկտրոնային ծխախոտները այլընտրանք են և փրկում են միլլիոնավոր մարդկային կյանքեր, ովքեր կարող էին մահանալ ծխախոտից: Այդ պատճառով էլ նրանք միանշանակ կողմ են, որ էլեկտրոնային ծխախոտի գովազդը ևս արգելվի և նրա արտադրության և առևտրի վրա դրվեն նույն սահմանափակումները, ինչ ավանդական ծխախոտի վրա:

 

Նույն շարքից