Այն մարդիկ, ովքեր տառապում են ստամոքսի խոցով, հաճախակի են ունենում ցավի նոպաներ, ստամոքսում ծակոցներ, սրտխառնոց, փսխում և հաճախակի այրոց: Օգտակար խորհուրդներ
1. Այնպիսի ճաշատեսակներ պատրաստեք, որոնք չեն պահանջում ուտելիքը երկար ծամել և չեն գրգռում ստամոքսի պատերը:
2. Հաճախակի սնվեք: Հաճախակի սնվելը թույլ է տալիս նվազեցնել նյարդային համակարգի գրգռվածությունը:
3. Մի օգտագործեք չափազանց սառը և տաք կերակուր: Կերակուրը պետք է լինի գոլից մի փոքր տաք վիճակում:
4. Սահմանափակեք աղի օգտագործումը: Ստամոքսի խոցի դեպքում աղի օգտագործման թույլատրելի չափաքանակը կազմում է 8-10գ:
5. Հիշեք, որ հիվանդության առաջին շրջանում սննդակարգն ավելի խիստ պետք է լինի: Պետք է սնվել օրը 8 անգամ՝ թեթև չափաքանակով: Սնունդը պետք է լինի շոգեխաշած կամ եփած, ինչպես նաև՝ մանրացված: Սննդակարգից բացառել 1. Տապակած սնունդ, 2. Կծու սնունդ, 3. Մսով, ձկով և սնկով արգանակ, 4. Համեմունքներ (դափնու տերև, մանանեխ, պղպեղ և այլն), 5. Թունդ թեյ և սուրճ, 6. Ալկոհոլային խմիչքներ, 7. Պահածոներ, 8. Ապխտած սնունդ, 9. Կոպիտ մանրաթել պարունակող մթերքներ, որոնք գրգռում են ստամոքսի պատերը, ինչպիսիք են՝ Շաղգամ, բողկ, կանաչ լոբի, սիսեռ և ծնեբեկ Տհաս բանջարեղեն և միրգ Հաց՝ պատրաստված խոշոր աղացած ալյուրից: Հիշեք, որ սննդակարգը պետք է հարուստ լինի սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով, պարունակի ինչպես բուսական, այնպես էլ՝ կենդանական ծագման սնունդ: Թույլատրելի սննդամթերք Փորձեք օգտագործել հեղուկ և շիլայանման ճաշատեսակներ: Ստամոքսի խոցի դեպքում այն ուտելիքն է լավ, որը հեշտ է ծամվում և հեշտ էլ լքում օրգանիզմը: 1. Ջրիկ շիլաներ, 2. Բանջարեղենային ապուրներ, 3. Խաշած միս և ձուկ, 4. Կաթ և կաթնամթերք, 5. Թերխաշ ձու, 6. Բուսական յուղ (արևածաղկի, զեյթունի), 7. Կիսել և ժելե, 8.Ալկալային ջուր, որը չի պարունակում ածխաթթու գազ: