Առողջապահություն 

Կրծքով երկարատև կերակրումը նվազեցնում է մահվան ռիսկը

Գիտնականները պարզել են, որ երիտասարդ տարիքում կրծքի կաթի անբավարարությունը կարող է բերել խրոնիկական բորբոքային ռեակցիաների առաջացման և ժամանակից շուտ մահվան ռիսկի:


Նրանք վերլուծել են 24-ից 32 տարեկան 7000 կանանց տվյալները և եկել են այն եզրակացությանը, որ կրծքի կաթը ազդում է CRP սպիտակուցի մակարդակի վրա, որի բարձր մակարդակը օրգանիզմում բորբոքային ռեակցիաների և սիրտ-անոթային հիվանդությունների  առաջացման հիմնական գործոնն է,- հաղորդում է  Nursing Times-ը:


Մասնավորապես, հետազոտողները նշում են, որ երեք ամսվա ընթացքում կրծքով կերակրումը օրգանիզմում 20%-ով նվազեցնում է այդ սպիտակուցի մակարդակը օրգանիզմում, իսկ 3-6 ամսվա ընթացքում կերակրումը՝ 26,7%:

Երեխաներին կրծքով սնուցումը վեցից 12 ամսվա ընթացքում  նվազեցնում է CRP-ի մակարդակը  29,6%-ով, իսկ  12 ամսից ավել կերակրումը նվազեցնում է  այդ սպիտակուցի մակարդակը  29,8%-ով, ասվում է հետազոտության արդյունքերի մեջ, որն ամփոփվել է ամերիկյան  Proceedings of the Royal Society B գիտական ամսագրում:

Նույն շարքից