Մշակույթ 

Կանադացիները դեմ են Քանյե Ուեսթի ելույթին

Ավելի քան 50 հազար մարդ է ստորագրել խնդագիրը՝ դեմ արտահայատվելով ռեպեր Քանյե Ուեսթի՝ Տորոնտոյում Համաամերիկյան խաղերի փակման արարողության ժամանակ ելույթին: Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում անելով change.org-ին:

Հեղինակների կարծիքով, Ուեսթի փոխարեն կազմակերպիչները պետք է հրավիրեն տեղացի կատարողների:

«Տորոնտոյում Համաամերիկյան խաղերը կարևոր են քաղաքի բնակիչների համար: Կարելի է հեշտությամբ խնդրել տեղացի երաժիշտների ելույթ ունենալ արարողության ժամանակ: Ընտրությունը մեծ է»,- պարզաբանել են ստորագրահավաքի հեղինակները:

Բացի Ք. Ուեսթից, փակման արարողությանը պետք է ելույթ ունենա կանադացի երգչուհի Սերենա Ռայդերը և ամերիկա-կուբացի ռեպեր Pitbullը:

Ուեսթն առաջին անգամ չէ հայտնվում նման իրավիճակում: Մարտին ավելի քան 133 հազար մարդ խնդագիր էր ստորագրել՝ դեմ արտահայտվելով Մեծ Բրիտանիայում Glastonbury փառատոնի ժամանակ նրա ելույթին: Փաստաթղթի հեղինակների կարծիքով, «Քանյե Ուեսթը վիրավորանք է ամբողջ աշխարհի երաժշտասերներին»: Չնայած դրան, երգիչը բեմ դուրս է եկել:

Նույն շարքից