Առողջապահություն 

Ճարպակալումը չի կարելի հիվանդություն համարել

analitik.am

Գիտնականները խորհուրդ չեն տալիս ճարպակալումը հիվանդություն անվանել, քանի որ ճարպակալմամբ տառապող մարդիկ լսելով հիվանդություն բառը, դադարում են պայքարել ավելորդ քաշի դեմ և հուսահատությունից ավելի շատ են ուտում: Այդ մասին գրում է   MedikForum-ը՝ հղում անելով ամերիկյան գիտնականներ Ռիչմոնդին և Միննեսոտին:


2013թ. Ամերիկյան բժշկական ասոցիացիան պաշտոնապես ճարպակալումը հայտարարեց հիվանդություն: Բայց պարզվեց, որ եթե ճարպակալում ունեցող մարդը իրեն հիվանդ է համարում, ապա նա պարադոքսալ ձևով սկսում է չհետևել իր սննդին: Խնդիրը նրանում է, որ հիվանդության փաստը լսելով մարդկանց թվում է, որ իրենք չեն կարող ոչինչ փոխել սննդի ռեժիմի կարգավորմամբ: Չէ որ հիվանդությունը բուժվում է դեղերով, վիրահատական միջամտությամբ, տարբեր պրոցեդուրաներով, բայց ոչ սննդակարգի փոփոխությամբ:


Երբ բժիշկները հիվանդների հետ ճարպակալման մասին խոսում են որպես հիվանդություն, ապա դա նրանց որոշ չափով նաև թեթևություն է բերում, քանի որ հոգեբանորեն իրենց վրայից հանում է ավելորդ քաշի մեղքը: Չէ, որ հիվանդությունը ոչ թե սեփական շատակերության արդյունքն է, այլ դժբախտություն, որը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ:

Նույն շարքից