Առողջապահություն 

Ի՞նչ ուտել՝ քնելու համար

analitik.am

Մեր օրերում անհանգստության և հնարավոր սթրեսների հետևանքով շատ մարդիկ հաճախ քնի խանգարումներ են ունենում:

 

Ոչ միայն տարեց այլ նաև երիտասարդների մեծ մասը այսօր տառապում են անքնությամբ և այդ խնդիրը փորձում են լուծել դեղերի կամ բնական միջոցներով:

Մեկը քնելուց առաջ տաք կաթ է խմում, մյուսը երիցուկով թեյ , մեկ ուրիշը մեկ բաժակ ջին կամ բրենդի է խմում և այլն:  Իսկ ի՞նչ է ասում այս դեպքերում բժշկությունը: Որ մթերքներն են օգնում առողջ քնին և որ մթերքներից խուսափել օրվա հատկապես երկրորդ կեսին:

 

 

Փենսիլլվանիայի համալսարանի փորձագետ Մայքլ Գրանդերը պնդում է, որ քնի կարգավորման լավագույն մեթոդը սննդակարգից այն մթերքների բացառումն է, որոնք քնի խանգարում են առաջացնում,-գրում է Washington Post-ը:

 «Բոլորը գիտեն, որ կոֆեինը չի նպաստում քնին, բայց մոռանում են այն մասին, որ կոֆեինը կարող է մնալ օրգանիզմում չորսից վեց ժամվա ընթացքում: Ավելին՝ ամեն ինչ շատ ինդիվիդուալ է և կան մարդիկ ում մոտ կոֆեինի ազդեցությունը կարող է ձգվել երկու անգամ ավելի»,- բացատրում է Գրանդերը:

«Ալկոհոլը խանգարում է նորմալ քնին: Այն ամենն, ինչ մեզ մոտ կարող է ստացվել, դա անզգայացած վիճակն է, որից հետո մարդ հաստատ չի կարող հանգստանալ: Պետք է խուսափել նաև նիկոտինից, չուտել կծու սննդամթերքներ և մեծ չափաբաժնով», ավելացնում է հետազոտողը:

Ինչ վերաբերում է մթերքներին, ապա անցկացվել են մի շարք և իրար հակասող հետազոտություններ:

Օրինակ, մի հետազոտության ժամանակ պարզվեց, որ առողջ քնի համար օգտակար է հնդկահավի միսը, որը պարունակում է տրիպտոֆան, որն էլ օգտակար է քնի համար:

Հետո պարզվեց, որ տրիպտոֆանը պարունակվում է նաև տաք կաթում, որը շատ հաճախ օգտագործվում է և հնդկահավի մեջ ոչ մի արտասովոր բան չկա:

Բացի այդ սերոտոնինը ուղեղում մի քանի ֆունկցիա է իրականացնում և կարող է նպաստել արթուն մնալուն:

Գոյություն ունեն նաև տեսակետներ, որ բալում պարունակվում են մելատոնին, որը նույնպես արտադրվում է մարդու մոտ քնած ժամանակ: Բայց, միաժամանակ, այս նյութը միշտ չէ, որ կարող է օգնել անքնության դեպ պայքարում:

Մյուս կողմից, պատերազմում բոլոր միջոցներն էլ ընդունելի են: Եթե Ձեզ հանգստացնում է թեյը կամ սուրճը, ուրեմն խմեք այն:  Քունըինդիվիդուալ է և պետք է միայն սեփական օրգանիզմից ելնելով ընտրել մթերքներ:

 

Նույն շարքից