Առողջապահություն 

Զովացուցիչ ըմպելիքները կարող են հիպերտոնիա առաջացնել

analitik.am

Բոլորը գիտեն, որ գազավորված ըմպելիքները վնասակար են առողջության համար, իսկ նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց օգտագործումը կարող է նույնիսկ հանգեցնել արյան ճնշման բարձրացմանը, գրում է The Daily Mail-ը:

 

Ամերիկյան սրտաբանական գիտական ամսագրում տպագրված մի հոդվածում ցույց է տրվում, որ գոյություն ունի սերտ կապ շաքարային հավելումներով ըմպելիքների և արյան բարձր ճնշման միջև:

 

Դերբիի Գրիֆինսկյան հոսպիտալի բժիշկ Խալիլ Մալիկը գործընկերների հետ անցկացրել է 12 հետազոտություններ՝ պարզելու՝ արդյոք գոյություն ունի կապ  շաքարային հավելումներով խմիչքների և արյան բարձր ճնշման միջև: Ուսումնասիրություններին մասնակցել է շուրջ 410 000  մարդ:

 

Այսպես, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են շաքարային հավելումներով խմիչքներ, ավելի հակված են (26-70%) արյան բարձր ճնշում ունենալուն, քան նրանք, ովքեր չեն օգտագործում:

 

Այս խնդիրը առավելապես սպառնում է երիտասարդներին (87%), ովքեր օրական խմում են  և ավելի շիշ շաքարային հավելումներով խմիչքներ:

 

«Մեր համակարգային ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շաքարային հավելումներով խմիչքների օգտագործումը բերում է արյան ճնշման բարձրացմանը, որն էլ, իր հերթին, մեծացնում է հիպերտոնիայի առաջացման հավանականու­թյունը», - գրում են հետազոտողները:

 

Ըստ գիտնականների՝ շաքարային հավելումներով խմիչքները օրգանիզմում նվազեցնում են ազոտի օքսիդի քանակությունը, որն էլ հանգեցնում է երակային վարիկոզի և, հետևաբար, արյան ճնշման բարձրացմանը:

 

Բացի այդ, նրանք նաև ենթադրում են, որ արյան բարձր ճնշումը կարող է առաջանալ այդ ըմպելիքներում պարունակվող աղի պատճառով:

Նույն շարքից