Ռազմական 

Եմենի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 11 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Արաբական կոալիսիայի օդուժի ռմբակոծությունների հետեւանքով Եմենի հյուսիսում գտնվող Սադա քաղաքում զոհվել է 11 մարդ:
Այս մասին հաղորդում է գործակալությունը, նշելով, որ արկերի մեծ մասը ընկել են Կիտաֆ շրջանում, զոհվացների մեխ մասը կանայք ու երեխաներ են:
Միաժամանակ ռմբակոծվել է գեներալ Մահդի Մաքվալի առանձնատունն, որն այժմ գտնվում է շիա ապստամբների ձեռքում:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արավիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան մարտի 26-ից ավիահարվածներ է իրականացնում ապստամբ շիաների դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհեր են գրանցվում նաեւ խաղաղ բնակչության շրջանում: Ռազմական գործողությունների ընթացքում Եմենում զոհվել է 1670 խաղաղ բնակիչ, հազարավորները լքել են բնակության վայրերը:

Նույն շարքից