Առողջապահություն 

Նիհարեցնող հաբերը կարող են թունավորում առաջացնել

analitik.am

Garcinia cambogia հանրահայտ հավելումը օգտագործվում է քաշի նվազեցման համար, սակայն այն վտանգավոր է հատկապես նրանց համար, ովքեր հակադեպրեսանտներ են օգտագործում: Գիտնականները ուսումնասիրել են 35 ամյա կնոջ դեպքը, ով ընդունում էր Garcinia cambogia ԿԱՀ 2-3 ամսվա ընթացքում հակադեպրեսանտների կուրսի ընդունման հետ միաժամանակ: Պարզվել է, որ կնոջ մոտ հաճախացել է սրտի աշխատանքը, բարձրացել է արյան ճնշումը և ի հայտ են եկել արյան անոթների սպազմաներ, գրում է  Live Science.  Այս ամենը խոսում է սերոտոնինի բարձր մակարդակի մասին:


Նախկինում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ Garcinia cambogia-ն կարող է բարձրացնել սերոտոնինի մակարդակը:  Նույնը անում են նաև հակադեպրեսանտները: Արդյունքը՝ թունավորումն է:


Garcinia cambogia-ն հայտնի է, որպես թամարինդ:  Այն իրականում օգնում է նիհարել, բայց մեծ քանակությամբ օրգանիզմում լինելու դեպքում առաջացնում է ձվարանների արթրոֆիա և թունավորող ազդեցություն է ունենում:


Մարդկանց ռեալ քանակը, ովքեր տառապում են այս տոքսիկ ազդեցությունից, հնարավոր չի, ավելին՝ հնարավոր չի հստակ որոշել, արդյոք  Garcinia cambogia ԿԱՀ-ում չեն պարունակվում միացություններ, որոնք ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա:

Նույն շարքից