Առողջապահություն 

Երիկամների խրոնիկական հիվանդությունները նահանջում են գինու առաջ

analitik.am

Եթե ամեն օր օրական 1 բաժակ գինի խմել, ապա հնարավոր է օրգանիզմը պաշտպանել երիկամների հիվանդությունից: Իսկ եթե հիվանդությունները արդեն կան, ապա գինին կպաշտպանի սիրտը, գրում է  New Zealand Herald-ը՝ հղում անելով Կոլորադո- Դենվերի համալսարանի հետազոտությանը:  Ապացուցված է՝  օրական 1 բաժակ գինու օգտագործումը նվազեցնում է երիկամների խրոնիկական հիվանդությունները 37%-ով, իսկ արդեն հիվանդ մարդկանց մոտ հիվանդությունը 29%-ով ավելի հազվադեպ է զարգանում:


2003-2006թթ 5852 մարդկանց շրջանում կատարված հետազոտությունները, որոնցից 1031-ը ունեցել են երիկամի խրոնիկական հիվանդություն, նրանց վրա զգացվել է գինու բարերար ազդեցությունը: Ավելի վաղ՝ գիտնականները խորհուրդ էին տալիս սրտի պահպանման համար օրական մեկ բաժակ կանանց և երկու բաժակ տղամարդկանց գինի խմել:


Գինու օգտակարությունը պայմանավորված է սպիրտի և հակաօքսիդանտների պարունակությամբ: Գինին ունակ է նաև բարձրացնելու լիպոպրոտեինային քանակության ծավալը, դրանով իսկ նվազեցնելով արթերիան:


Միաժամանակ, պետք է հիշել, որ գինու չափից ավելի օգտագործումը բերում է ճնշման բարձրացման, որը խանգարում է երիկամների խրոնիկական հիվանդությունների զարգացմանը:

Նույն շարքից