Առողջապահություն 

7 հիմնական պատճառ, որ պատվաստումները խիստ անհրաժեշտ են

analitik.am

Մամուլում անընդհատ տեղ գտնող հոդվածները՝ պատվաստումների բացասական ազդեցությունների վերաբերյալ շատ ծնողների հետ են պահում երեխաներին պատվաստելուց: Դա ունի իր հիմքերը, և այդ ծնողներին նույնպես կարելի է հասկանալ, սակայն պատվաստումներից խուսափելը երբեմն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երեխայի հետագա ամբողջ կյանքի վրա:


Իսկ այժմ այն մասին, թե ինչու է անհրաժեշտ պատվաստել երեխաներին: Հատկապես նորաթուխ մայրիկների համար շատ կարոր է իմանալ այս 7 պատճառները՝ պատվաստումների կարևորության վերաբերյալ:



1. Իմունականխարգելումը կյանքեր է փրկում


•Պատվաստումն անվտանգ ներարկային միջամտություններից մեկն է


•Պատվաստման ռիսկն անհամեմատ փոքր է հիվանդության ռիսկից


•Պատվաստումն օգնում է նաև չպատվաստվածներին


2.Վարակիչ հիվանդությունները կարող են առաջացնել բռնկումներ


•Արդյունավետ պատվաստումների ծրագրի շնորհիվ բռնկումները կանխվում են, ինչը բերում է կարծիքի ձևավորման, որ վարակիչ հիվանդությունները վտանգ չեն ներկայացնում կամ պատվաստանյութերն ավելի վտանգավոր են


•Մանրէները սահմաններ չեն ճանաչում 


3.Վարակիչ հիվանդությունները դեռևս համարվում են մահացու


•Աշխարհում տարեկան մոտ 1.4 մլն. մահվան դեպք մինչև 5 տարեկան երեխաների շրջանում կանխվում է պատվաստումների միջոցով /ԱՀԿ հաշվարկ/


•Կարմրուկ` 38%, Հիբ` 27%, կապույտ հազ`20%, նորածնային փայտացում` 13%


4. Վարակիչ հիվանդությունների դեմ հնարավոր է պայքարել և վերացնել


Տարեկան ավելի քան 3մլն. փրկված կյանքեր

•Բնական ծաղիկ


•Պոլիոմիելիտ


•Դիֆթերիա


•Կարմրուկ


•Կապույտ հազ


•Մենինգիտ 


•Թոքաբորբ


•Հեպատիտ Բ հիվանդություններից :

 

5. Պատվաստումը մարդու հիմնական իրավունքներից է, սակայն հասանելի չէ բոլորին


•Դեռևս 24մլն. երեխա մնում են չպատվաստված


•Եվրոպական տարածաշրջանում մանկական ինֆեկցիաների դեմ պատվաստումների ցուցանիշը մոտ 94% է, ՀՀ-ում` 94%


•Եվրոպական երկրներում մանկական մահացությունը 3.7 է, Կենտրոնական Ասիայում` 17.8, ՀՀ-ում` 9.8/1000 կենդանածին նորածնի հաշվարկով


6.Պատվաստումները տնտեսապես արդարացված են


•Սկսած 1998թ.-ից 5 մլն. մարդ կարողանում է քայլել ի շնորհիվ պատվաստումների, մոտակա 40 տարում այդ թիվը կհասնի 10.6մլն-ի


•Արևմտյան Եվրոպայում 1 կարմրուկով հիվանդի բուժումը կազմում է 209-480 եվրո, իսկ մեկ դեղաչափ կարմրուկի դեմ պատվաստանյութը 0.17-0.97 եվրո


7. Երեխաները ակնկալում են անվտանգ, արդյունավետ և հասանելի առողջապահական ծառայություններ:

Նույն շարքից