Առողջապահություն 

Բջջային սենսորը փոխարինում է քաղցկեղի ախտորոշման բարդ լաբորատորիաներին

analitik.am

Հայտնի է, որ մարդկանց շնչառության միջոցով կարելի է ախտորոշել քաղցկեղը: Բայց այսօր ախտորոշումը առավելագույնս պարզ է դարձել բջջային անալիզատորի համար, գրում է  The Daily Mail-ը:

 Owlstone քեմբրիջյան ընկերությունը արդեն ստեղծել է այդպիսի անալիզատորի պրոտոտիպ: Այժմ գիտնականները աշխատում են ավելի փոքր տարբերակի մշակման վրա, որը առավելագույնս հարմարավետ կտեղավորվի բջջային հեռախոսում: Կանխատեսումների համաձայն՝ բոլոր վերամշակումները կտևեն 2 տարի:

Այս նոր սարքավորումը պարունակում է միկրոչիպ, որը ծրագրավորված է այնպես, որ հեշտությամբ կարողանա ճանաչել քաղցկեղի քիմիական մարկերները: Չիպի ընկալունակությունը բավականին բարձր է:

Ինչ վերաբերում է անալիզատորին, ապա գիտնականները ստոււգել են նրա արդյունավետությունը առողջ մարդկանց, հաստ աղիքի քաղցկեղ և կոլիտ ունեցող մարդկանց շրջանում: Համակարգը հստակ կարողանում է տարանջատել առողջ մարդուն հիվանդից: Սովորական ախտորոշման համեմատությամբ՝ այս մեթոդը բավականին արդյունավետ է և մեծ չափով նվազեցնում է սխալի հավանականությունը՝ դարձնելով պրոցեդուրան շատ ավելի հարմար թե՛ բժշկի, և թե՛ պացիենտի համար:

Նույն շարքից