Առողջապահություն 

Սննդային թունավորումների համաճարակը կարելի է հաղթահարել վիրուսների միջոցով

analitik.am

Սննդային ծագման հիվանդությունները, մեծ վնաս են հասցնում մարդկանց առողջությանը:


Գիտնականները նոր մեթոդներ են փնտրում՝ բակտերիաների դեմ պայքարի համար: Մասնավորապես, առաջարկվում է օգտագործել վիրուս- բակտերիոֆագերը:  Մեծ ուշադրություն հատկապես գրավում են լիտիկական ֆագերը, որոնք ներդնում են իրենց ԴՆԹ-ն բակտերիայի ներսում, ապա քայքայում ամբողջ բակտերիալ համակարգը՝ բազմացման արդյունքում: Արդյունքում՝ վիրուսները անցնում են մեմբրանի միջով, սպանում են բջիջը և անցնում հաջորդին,- հաղորդում է Live Science-ը:


Պերդյու համալսարանի գիտնականները ստեղծել են տարբեր ֆագերի խառնուրդ, որոնք բարձր արդյունավետություն են ցույց տալիս վտանգավոր Escherichia coli O157:H7 պաթոգենի դեմ: Խառնուրդի մեջ առկա է 3 ֆագ: Գիտնականները այն քսել են շպինատի վրա կամ էլ ավելացրել են ֆարշի մեջ: Արդյունքում այն սպանել է շպինատի պաթոգենների  99%-ը:

Շուկայում արդեն առկա է ֆագերի հիմքի վրա գոյություն ունեցող մթերք ListShield անվանումով: Այն վերահսկում է Listeria monocytogenes բակտերիաներին և կարելի է միանգամից կիրառել հավի մսի դեպքում:

 

Չնայած, որ ֆագերը սպեցիֆիկ են և նրանց կարելի է կիրառել միայն մեկ բակտերիայի դեպքում, այնուամենայնիվ նրանց անվտանգ լինելը և բարձր արդյունավետությունը հնարավորություն են տալիս կիրառել այն:

Նույն շարքից