Առողջապահություն 

Միջգերատեսչական քննարկում ԱՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում երեկ տեղի է ունեցել առողջապահական հարցերին նվիրված միջգերատեսչական քննարկում, որին մասնակցել են  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը և զորակոչի խնդիրներով զբաղվող այլ կառույցների ներկայացուցիչներ:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորակոչիկների կանխարգելիչ պատվաստումների ընթացքի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության կառույցների հակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպման, առանձին մարզային հիվանադանոցների ՊՆ ենթակայության ներքո վերագործարկման, ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության զարգացման հեռանկարներին և ԱՆ-ի հետ փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաև զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրներին առնչվող հարցեր:


Վերոնշյալ խնդիրների ուղղությամբ կատարվելիք աշխատանքները արդյունավետ անցկացնելու համար ՊՆ և ԱՆ նախարարները խորհրդակցության մասնակիցներին տվել են համապատասխան հանձնարարականներ:

Նույն շարքից