BBC կայքի փոխանցմամբ՝ Բրիտանական ամենահայտնի սիմֆոնիկ նվագախմբերից մեկը՝ «Հալլե»-ն, առաջին անգամ հանդես է գալու համերգով, որտեղ տոմսերի համար հանդիսատեսը վճարելու է համերգից հետո:
Երաժիշտների խոսքով, համերգի վերջում հանդիսատեսին կառաջարկվի տոմսարկղում վճարել այնքան գումար, որքան, իրենց կարծիքով, արժեր համերգը:
Բացի այդ նորամուծությունը, 1857 թ․ ստեղծված նվագախումբը պատրաստ է խախտել մի քանի ավանդույթ. այսպես՝ հանդիսատեսը կարող է համերգ գալ իր խմիչքով, ծափահարել հանպատրաստից և օգտագործել բջջային հեռախոսներ: