Առողջապահություն 

Շաքարի ցածր պարունակությունը մեծացնում է սրտի բարդությունների ռիսկը

analitik.am

Արյան մեջ շաքարի ցածր պարունակությունը կարող է բերել սրտի ռիթմի խանգարումների, որոնք կարող են սրտի նոպա առաջացնել: Երբեմն շատ դժվար է լինում որոշել խնդիրների իրական պատճառը՝ առավելապես շաքարային դիաբետի երկրորդ տիպ և սրտային հիվանդություն ունեցող հիվանդների դեպքում: Սայմոն Հելլերի խոսքով՝ արյան մեջ շաքարի ցածր մակարդակը գիշերային ժամերին սրտի շատ թույլ աշխատանքի պատճառ է դառնում, որի արդյունքում արյունը նորմալ ձևով չի մտնում սիրտ, գրում է Business Strandard-ը:


Կամավորների մոտ մեկ շաբաթվա ընթացքում արյան մեջ շաքարի մակարդակի անընդհատ վերահսկողությունը և ԷԿԳ-ն թույլ տվեցին մի քանի եզրակացություն անել՝ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ շաքարի մակարդակը գիշերը արագ ընկնում է և այդ իջեցումը տևում է մի քանի ժամ:

 

Մինչ այդ գիտնականները հետազոտել էին դիաբետների մոտ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը: Ինչպես նշում է Հելլերը՝ արյան մեջ շաքարի մակարդակը իջեցմամբ կարելի է բացատրել, թե ինչու որոշ երիտասարդներ, առանց որևէ հիվանդություն ունենալու, հանկարծամահ են լինում սիրտ-անոթային համակարգի բարդություններից:

Նույն շարքից