Անցած գիշեր «Օմեգա» գիշերային ակումբի պարսիկ հաճախորդին այնպես են ծեծել, որ նա հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ոստիկանություն զանգահարած «Օմեգա» գիշերային ակումբի կառավարիչը հայտնել է, որ իրենց պարսիկ հաճախորդըը վիճաբանել է իրենց հետ և աստիճաններից ընկել:
Իսկ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված ԻԻՀ 46-ամյա քաղաքացին շտապ օգնության բժշկին հայտնել է, որ գիշերային ակումբում իրեն ծեծի են ենթարկել: Ավելի ուշ արդեն պարզվել է, որ հաճախորդին ծեծողն ու նրա ձեռքը կոտրողը եղել է «Օմեգա»-ի անվտանգության աշխատակիցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում