Առողջապահություն 

Հարցերին պատասխաններ կտրվեն՝ հստակ ծրագիր ունենալուց հետո. Արմեն Մուրադյան

analitik.am

Կառավարության նիստից հետո առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, խնդրեց իրեն ժամանակ տալ՝ նախքան ծրագրային հարցերին անդրադառնալը:

«Թույլ տվեք իմ պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո պատասխանել բոլոր ծրագրային հարցերին: Բազմաթիվ խնդիրներ կան ոլորտում, դրանց ես քաջատեղյակ եմ, որպես ոլորտի ճակատում ամեն օր աշխատող մարդ, այդ խնդիրները խմբագրելուց հետո կունենանք հստակ ծրագիր»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք կադրային փոփոխություններ անելո՞ւ է՝ աշխատանքից ազատելով նախորդ նախարարի՝ Դերենիկ Դումանյանի կադրերին, նախարարը պատասխանեց. «Որևիցե կադրային մեծ փոփոխություններ չեն պատրաստվում մինչև ծրագրերը պատրաստ չլինեն»։

Արմեն Մուրադյանը նաև նշեց, որ նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկն ինքը ստացել է ինչպես վարչապետից, այնպես էլ Նախագահից:

Նույն շարքից