Առողջապահություն 

Ծխախոտ, որը բուժում է քաղցկեղը

analitik.am

Լա Տրոբա մոլեկուլային քիմիայի հետազոտողները հայտնաբերել են, որ ծխախոտի բույսերի բնական պաշտպանիչ մեխանիզմները կարող են սպանել քաղցկեղի բջիջները:


Ծխախոտի բույսերի մոլեկուլները, սպանում ենսնկերն ու բակտերիաները, և ինչպես պարզվել է, կարող են իդենտիֆիկացնել և սպանել քաղցկեղը:

 

Այս մոլեկուլները, որոնք ունեն NaD1 անվանումը,  ձևավորում են նշտարաձև կառուցվածքներ, որոնք հափշտակում են քաղցկեղային բջիջները մեմբրանների լիպիդները և դուրս են քաշում այն՝ դրանով ստիպելով բջջին թափել իր պարունակությունը և պայթել:

 

Հեգնանք կա այն բանում, որ քաղցկեղի դեմ պայքարի ամենաուժեղ դեղամիջոցը այն բույսն, որը հենց քաղցկեղ է առաջացնում, նշում է բժիշկ Մարկ Հյուլետը:

 

Հաջորդ քայլը նախակլինիկական փորձություններն են, որոնք կոչված են որոշելու ինչ դեր կարող է ունենալ NaD1-ը քաղցկեղի բուժման ժամանակ: Այս աշխատանքը իր վրա է վերցրել Hexima բիոտեխնիկական ընկերությունը: Այսօր արդեն դեռ չիրականացված հետազոտությունները մեծ արդյունքներ են խոստանում:

 

«Քաղցկեղային թերապիայի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այն չի ընտրում իր նպատակները, -ասում է  բժիշկ Հյուլետը,- NaD1-ը կարող է փնտրել քաղցկեղային բջիջները և ոչ մի ազդեցություն չի ունենում առողջ բջիջների վրա»:

 

 Հյուլետի խոսքերով՝ գիտնականները արդեն վաղուց գիտեն մոլեկուլների մասին, որոնք առաջնային օղակով պայքարում են քաղցկեղի բջիջների դեմ: Սակայն, նրանք դեռ չգիտեին՝ ինչպես է դա արվում:

 

«Մենք հետազոտել ենք այս ունիվերսալ պաշտպանական մեխանիզմի գործընթացը, որը կիրառելի է նաև այլ հիվանդությունների դեպքում, օրինակ միկրոբային ինֆեկցիաների բուժման ժամանակ»:

Նույն շարքից