Առողջապահություն 

Մկանային ցավերի պատճառ կարող է լինել ավիտամինոզը

analitik.am

Վիտամին D-ի  անբավարարությունը վտանգավոր է  առողջության համար: Այն կարող է հանգեցնել օստեոպորոզի և  նույնիսկ բարձրացնել preeclampsia-ի ռիսկը  հղի կանանց մոտ. Վիտամին D-ն մեծացնում մկանային ուժը, պաշտպանում է 2րդ տիպի  քաղցկեղից եւ շաքարախտից: Եվ, ինչպես Մանչեստրի համալսարանի  վերջին հետազոտության  արդյունքները ցույց են տվել, կարող է պայքարել տարածված  ցավերի դեմ, որոնք սովորաբար կապված ռևմատիզմով կամ նյարդաբանական խանգարումներով: Գրում է Medical News Today-ը:


Վիտամին D պարունակում են մի քանի մթերքներ. դրանց թվին են պատկանում ձկան յուղը,  սունկը, Ճարպոտ ձուկը, երիկամը և ձվի դեղնուցը: Վիտամին D-ի պակասը լավագույնը լրացնում է արևային լոգանքը, արևի ճառագայթների ներքո  օրանիզմում աարտադրվում է վիտամին D, որը հետո տեղափոխվում է երիկամ և վերածվում հիդրօքսիվիտամին D-ի:


Մանչեստրի գիտնականները պարզել են որ վիտամին D-ի պակաս ունեն 2300 եվրոպացիներ: Հետազոտության սկզբում պարզվել է, որ վիտամին D-ի պակաս ունեցող տղամարդիկ 2 անգամ ավելի շատ են բախվում խրոնիկական հիվանդությունների հետ, քան նրանք որոնք վիտամինի պակաս չունեն: Հետագա վերլուծությունները ցույց են տվել որ յուրաքանչյուր 15-րդ տղամարդու մոտ ժամանակաի ընթացքում այդ հիվանդությունները ի հայտ են գալիս:


Եվ սովորաբար դա վերաբերում գեր տղամարդկանց, ֆիզիկապես ոչ ակտիվ, որոնք  դեպրեսիա և այլ խանգարումներ ունեն: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, մկանային ցավի  ախտանիշները վիտամին D-ի խիստ անբավարարության արդյունք են, որը կարող է կապված osteomalacia (  ոսկրերի փխրացում ). Ինչ վերաբերում է վիտամին D-ի կենսաակտիվ սննդային հավելումներին, ապա չկան հստակ ապացույցներ, որոնք վկայում են  դրանց արդյունավետությունը :

Նույն շարքից