Առողջապահություն 

Կենդանիների պլացենտը պայքարում է դեմքի անցանկալի կարմրության դեմ

analitik.am

Որոշ մարդիկ էմոցիոնալ լարվածության պայմաններում սկսում են ուժեղ կարմրել: Գիտնականները գիտեն՝ ինչպես պայքարել դրա դեմ: Նրանք առաջարկում են ոչխարի պլացենտայով կրեմ օգտագործել, հաղորդում է The Daily Mail-ը: Պլացենտայում շատ հակաբորբոքային սպիտակուցներ կան:

 

"Dr Newmans Clinic"-ի բժիշկ Փիթեր Ֆինիգանը նշում է, որ ավելացել է այն ապրանքների պահանջարկը, որոնք նվազեցնում են դեմքի կարմրությունը: Կարմրությունը մարդուն դարձնում է անիքնավստահ, ինչը հատկապես ակտուալ է գործնական հանդիպումների ժամանակ: Կրեմում, որի մասին խոսվում է, պարունակվում է 10% պլացենտա և այն նախընտրելի է օգտագործել սթրեսային հանդիպումից առաջ:

 

Կրեմը ազդեցություն չի ունենում լուրջ խնդիրների դեպքում, քանի որ այն ցուցված է մարդկանց, ովքեր կարմրում են ադրենալինի ավելացման արդյունքում, որն էլ մեծացնում է դեմքի արյան քանակությունը:

 

Միաժամանակ, այն նաև կանխում է ծերացման գործընթացը: AMA Laboratories անկախ կազմակերպությունը անցկացրել է հետազոտություն և պարզել՝ նման միջոցները նվազեցրել են դեմքի կարմրությունն ու լարվածությունը 80 հարցվածներից 40%-ի մոտ:

Նույն շարքից