Առողջապահություն 

Հղիների օրգանիզմը իր մեջ է թաքցնում սկլերոզի դեմ դեղամիջոցը

analitik.am

Հղիության ժամանակ արտադրվող հորմոնը սկլերոզի բուժման բանալին է: Այդ մասին վկայում են 158 հիվանդ կանանց շրջանում արված փորձերը, հաղորդում է New Scientist-ը:


Սկլերոզի դեպքում իմունային համակարգը ինքն է վնասում ուղեղն ու նյարդերը: Արդյունքում, զարգանում է հոգնածություն, տեսողության խանգարումներ, անոթային թուլություն, խնդիրներ՝ հավասարակշռության խախտման և շարժողական համակարգի հետ:


Հայտնի է՝ հղիության ժամանակ սկլերոզի ախտանիշները ավելի քիչ են լինում, բայց ավելի ուժեղանում են ծննդաբերությունից հետո: Ամբողջ խնդիրը էստրիոլի մեջ է, հորմոն, որը ճնշում է մայրական օրգանիզմի իմունային համակարգը, որպեսզի վերջինս չթունավորի պտղին: Կալիֆորնիա համալսարանի մի խումբ գիտնականներ՝ Ռոնդ Ոսկուլի գլխավորությամբ որոշել են ստուգել՝ կփոխվի արդյոք իրավիճակը, եթե նրանք արհստականորեն այդ հորմոնն ավելացնեն մայրական օրգանիզմ:


Գիտնականները 8մգ հորմոն են տվել սկլերոզով հիվանդ 86 կնոջ: Բոլոր հիվանդների մոտ ախտանիշները կամ նվազել կամ անհետացել են: Մեկ տարի անց հիվանդների մոտ ռեցիդիվների քանակը նվազեց մինչև  47%, իսկ երկու տարի անց՝ 32%: Գիտնականների կարծիքով՝ դա հենց ամենացածր կետն է: Միաժամանակ, կոգնիտիվ ունակությունները ավելանում էին միջինում 6%-ով, ինչը խոսում է ուղեղի բջիջների վերականգնման մասին:

 

Այս տեսությունը կարող է աշխատել նաև տղամարդկանց դեպքում, չնայած, որ նրանց դեպքում ավելի շատ համապատասխանում է տեստոսթերոնը, որն ուղեղում վերածվում է էստրոգենի: Մոտավորապես  30 տարեկանից սկսած՝ տղամարդկանց օրգանիզմն սկսում է 1%-ով ավելի քիչ տեստոսթերոն արտադրել: Եվ միգուցե հենց դա է պատճառը, որ որոշ տղամարդկանց մոտ 35-ից սկսած ի հայտ են գալիս սկլերոզային երևույթներ:

Նույն շարքից