Առողջապահություն 

Առողջապահության նորանշանակ նախարարը ստացավ Վեհափառի օրհնությունը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հանդիպել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլեկտիվի հետ, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթել, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը, ով բարձր է գնահատել Արմեն Մուրադյանի ներդրումը «Իզմիրլյան» կենտրոնի կայացման և զարգացման գործում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ նախարարին հայրապետական իր օրհնությունն է տվել` հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա նաև երկրի առողջապահության ոլորտի զարգացման գործում:

Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և գործընկերներին բարեմաղթանքների համար։

Նույն շարքից