Առողջապահություն 

Բժիշկները պարզել են, թե ինչու որոշ վերքեր տարիներ շարունակ չեն լավանում

analitik.am

Մարդու մաշկը ծածկող միկրոօրգանիզմների բարակ շերտը կարևոր դեր է խաղում վերքերի բուժման գործընթացում: Այս բացահայտումը կարող է օգնել բարելավելու մաշկի ռեգեներացիայի մեթոդները,հատկապես մեծահասակների  մոտ խրոնիկական վերքերը: Ինչպես նշում է Medical News Today-ը՝ նշված տեղեկությունները հայտնել է բժիշկ Մեթյու Հարդմանը:


Նման վերքերը առաջանում են շաքարային դիաբետի կամ արյան շրջանառության խախտումների հետևանքով: Փորձագետները համեմատել են խրոնիկական վերքեր ունեցող մարդկանց մարմնի մակերեսի միկրոբները այն մարդկանց մարմնի միկրոբների հետ, որոնց վերքերը բուժվել են: Հետազոտողների կարծիքով՝ այդպիսով կարող ենք ստանալ բակտերիալ «ցանց», որը վկայում է այն մասին, որ վերքը չեն բուժվել: Այդ տվյալների հիման վրա բժիշկները կարող են որոշել, թե ինչ թերապիա պետք է ընտրեն: Ինչպես ցույց են տվել թեստերը՝ «բակտերիալ ցանցերը» ազդեցություն ունեն գեների վրա: Ուստի պետք է ընտրվեն գենային թերապիաները:


Այսպիսով, որոշակի գենետիկական մուտացիաներով մկները ունեն ավելի շատ վտանգավոր բակտերիաներ իրենց մարմնի վրա, իսկ նրանց վերքերը բուժվում են դանդաղ: Խնդիրներն առաջացնում են գեն, որը կապված է Կրոն հիվանդության հետ: Այն օգնում է բջիջներին բացահյտել պատոգենները և կառավարել դրանց:


Ակնհայտ է, որ մուտացիաների պատճառով օրգանիզմը դադրում է ճանաչել բակտերիաները և ճիշտ իմունային պատասխան տալ դրանց: Ստացվում է, որ գեները որոշում են, թե ինչպիսին պիտի լինեն վեքերի բուժման վրա ազդող միկրոբները:

Նույն շարքից