Առողջապահություն 

Պլանշետները ապուշացնում են մարդկանց. հետազոտություն

analitik.am

Գաղտնիք չի, որ «խելացի» սմարթֆոնները, վստահ ներխուժելով ժամանակակից մարդու կյանք, վնասում են նրա առողջությանը: Մասնավորապես, «քաղաքակրթության ուղեկիցները» ազդում են ուղեղի վրա, պնդում է Medical Daily-ն:


Գիտնականները առանձնացրել են ծեր մարդկանց երկու խումբ և իրականացրել ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա: Առաջին խումբը երբեք չի օգտվել GPS-ից, իսկ երկրորդը՝ GPS-ի ակտիվ օգտագործող էր: Արդյունքում, երկրորոդ խումբը ավելի ցածր ցուցանիշներ ցույց տվեց և նաև հիպոթալամուսում էմոցիաների ձևավորման, հիշողության կոնսոլիդացման համար պատասխանատու բաժնում գորշ նյութերի ավելի ցածր մակարդակ:

Վիդեոխաղերը, հեռուստացույց, էջերի թարմացում սոցցանցերում, համացանցով սննդի պատվիրում՝ այս ամբողջը վնասում է մեր առողջությանը:


Կանոնավոր վարժությունները ուղեղին օգնում են ստեղծել նոր նեյրոնային կապեր, սակայն նստակյաց կյանքը, իր հերթին, խոչընդոտներ է ստեղծում այդ կապերի ձևավորման համար:


Այո, բոլոր նոր տեխնոլոգիաները չափազանց հարմար են, բայց տեխնոլոգիական առաջընթացը ոչինչ հենց ուղղակի չի տալիս՝ առանց որևէ բան վերցնելու: Գիտնականները պնդում են, որ նոր տեխնոլոգիաները թուլացրել են մեր ունակությունը՝ ինֆորմացիայի խորը վերամշակման համար:

Ինչպե՞ս է մարդն աշխատում համացանցում: Նա անցնում է մի հղումից մյուսին, մինչև կբացվեն հղումները, հասցնում է ստուգել էլեկտրոնային փոստը, այսինքն փորձում է միանգամից մի քանի խնդիր լուծել: Ցավոք այդ ամբողջը բերում է նրան, որ մեր ուղեղը հեշտությամբ շեղվում է: Ստենդֆորդի համալսարանի գիտնականները մի քանի կոգնիտիվ թեստ են անցկացրել մարդկանց հետ, ովքեր միանգամից մի քանի առաջադրանք էին կատարում և մյուս խմբին, ով մի քանի առաջադրանք կատարում էր համակարգչով: Պարզվեց, որ առաջին խումբը ավելի դժվար է կենտրոնանում իր առաջադրանքների վրա:

Եթե դուք չեք ցանկանում վատացնել ձեր ուղեղի աշխատանքը, ապա զբաղվեք ավելի ակտիվ առաջադրանքների կատարմամբ:


Եվ վերջում ուղղակի խորհուրդ՝ ծախսեք ձեր աշխատանքային և ոչ աշխատանքային ժամանակը ուղեղով:

Նույն շարքից