Առողջապահություն 

Երկուշաբթին լավագույն օրն է առողջությանը հետևելու համար

analitik.am

Ինչպես հայտնի է՝ հանգստյան օրերին մարդիկ փորձում են լիցքաթափվել և հենց երկուշաբթի օրերին նրանք ամենաշատն են անհանգստանում իրենց առողջության համար: Այս մասին են վկայում Google որոնողական համակարգի վերլուծությունները: Ցուցանիշներով երկրորդ օրը երեքշաբթին է՝ այս երկու օրերին հարցումները 30%-ով ավել են, քան շաբաթվա մյուս բոլոր օրերը միասին վերցրած:


Չորեքշաբթի հարցումները նվազում են 3%-ով, իսկ հինգշաբթի՝ մինչև 15%, իսկ ուրբաթ օրերին՝ մինչև 50%: Այսինքն, ուրբաթին մոտ մարդիկ ավելի քիչ են զբաղվում իրենց առողջությամբ, համոզված են Սան-Դիեգոյի համալսարանի գիտնականները, պնդում է The Daily Mail-ը: Ընդհանուր առմամբ օրական մոտավորապես 160 մլն հարցում է լինում Google-ում՝ առողջության վերաբերյալ:


Ընդ որում սրտային նոպաները ևս ամենաշատը լինում են հենց երկուշաբթի օրերին: Դա կապված է նրա հետ, որ հանգստյան օրերին շատերը չեն սահմանափակում ալկոհոլի քանակությունը, սթրեսի մեջ են ընկնում աշխատանքային շաբաթը սկսվելու կապակցությամբ:


Չնայած որոշ հոգեբանների կարծիքով՝ շաբաթվա ամենածանր օրը չորեքշաբթին է:

Նույն շարքից