Առողջապահություն 

ԱՀԿ. Ծննդաբերության ժամանակ կանանց մահացության մակարդակը նվազել է 50%-ով

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է տվյալներ այն մասին, որ 1990թ.-ից հետո մինչ օրս ծննդաբերության ժամանակ կանանց մահացության մակարդակը նվազել է ավելի քան 50%-ով:

 

Այնուամենայնիվ, ԱՀԿ տվյալներով, ամեն ժամ այդ պատճառով մահանում է մինչև 33 կին՝ հիմնականում ախտանիշներից, որոնք բուժելի են, օրինակ դիաբետ, ՄԻԱՎ, մալարիա կամ հղիության այլ բարդացումներ:

 

ԱՀԿ-ն փաստում է, որ միաժամանակ մեծ տարբերություն կա կանացի մահացության ցուցանիշների մեջ՝ տնտեսապես զարգացած և աղքատ երկրներում: Չնայած որոշ զարգացած երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, կանացի մահացությունը վերջին տարիներին աճել է ճարպակալման, ուշ ծննդաբերության կամ արհեստական բեղմնավորման հետևանքով:

Նույն շարքից