Առողջապահություն 

Ասպիրինը վտանգավոր և ոչ արդյունավետ է առողջական լուրջ խնդիրներ չունեցող մարդկանց համար

analitik.am

Հայտնի է, որ բժիշկները ասպիրինը նշանակում են ինսուլտի և ինֆարկտի ռիսկի նվազեցման համար: Բայց ԱՄՆ բժշկական ծառայությունների կարգավորման և վերահսկման կենտրոնի փորձագետները կասկածում են,որ նման նշանակումները տեղին են և արդարացված, հաղորդում է Reuters-ը:


Դեղերի արտադրության ոլորտում տիտան համարվող Bayer AG, ժամանակին փորձեց փոխել դեղամիջոցի էտիկետը՝ նրա վրա նշելով այնպիսի ցուցումներ,որոնք հնարավորություն են տալիս դեղամիջոցը օգտագործել մարդկանց, ովքեր երբևէ խնդիր չեն ունեցել առողջության հետ:

 

Ասպիրինը իջեցնում է թրոմբների ստեղծման աստիճանը՝ ազդելով թրոմբոցիտների վրա, դրանով էլ պաշտպանելով անոթները խցանումից: Սակայն ամենօրյա օգտագործման արդյունքում մարդը կարող է շատ խնդիրներ ունենալ՝ ներառյալ ներքին արյունահոսությունը:
 


Մարդկանց մոտ, ովքեր խնդիր չունեն և առողջ են, ասպիրին օգտագործումը ոչ միայն անարդյունավետ է, այլ նաև վտանգավոր:


Չնայած այս հանգամանքին, որոշ սրտաբաններ շարունակում են պաշտպանել ասպիրինի օգտագործումը: Նրանց թվում են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի սրտաբանները, ովքեր այն կարծիքին են, որ եթե մարդիկ արդեն կանոնավոր կերպով ընդունում են ասպիրին, ուրեմն դեղամիջոցը փոխել չարժի:

Նույն շարքից