Առողջապահություն 

Որակյալ օդ շնչում է քաղաքային բնակիչների միայն 12%-ը. ԱՀԿ զեկույց

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ աշխարհում որակյալ օդ շնչում է քաղաքային բնակիչների միայն 12%-ը, հայտնում է Взгляд-ը։

 

Լայնածավալ հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է 91 երկրների 1600 քաղաքներում իրավիճակը։ Դա 500 քաղաքով ավելին է, քան նույն թեմայով 2011թ. զեկույցը։

 

Կազմակերպության փորձագետները պարզել են, որ քաղաքային բնակչության կեսը շնչում է օդ, որի աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի առավելագույն չափն առնվազն 2.5 անգամ։ Դա բարձրացնում է լուրջ հիվանդությունների առաջացման ռիսկը՝ ինսուլտ, սրտային հիվանդություններ, թոքերի քաղցկեղ և մի շարք այլ հիվանդություններ։

 

Ընդ որում՝ քաղաքների մեծամասնությունում, որում կան նախորդ տարիների մասին տվյալներ, նկատվել է օդի որակի վատացում։ «Գլոբալ ծավալներով, ցավոք, օդի աղտոտվածության հետ կապված իրավիճակը վատացել է»,- նշել է ԱՀԿ հասարակական առողջապահության և շրջակա միջավայրի հարցով վարչության տնօրեն Մարիք Նեյրան։

 

Քաղաքներում օդի աղտոտվածության հիմնական պատճառներն են տրանսպորտը, բնակտարածքների շինարարությունը, էներգիայի չափազանց շատ օգտագործումը և արդյունաբերության զարգացումը։ Նման իրավիճակում զարմանալի չէ, որ համաձայն ԱՀԿ տվյալների՝ 2012-ին աշխարհում օդի աղտոտվածության պատճառով մահացել է 3.7 մլն մարդ։

Նույն շարքից