Առողջապահություն 

Սոյայի սուոսում առկա համի ուժեղացուցիչը ամենաուժեղ հակավիրուսային «ագենտն» է

analitik.am

Միսսուրի համալսարանի բժշկական դպրոցը պարզել է՝ սոյայի սոուսը իր մեջ պարունակում է ամենաարդյունավետ հակավիրուսային «ագենտն» է, որը կարելի է օգտագործել ՄԻԱՎ-ի դեմ, գրում է Live Science-ը: Իրականում 2001թ-ին սոյայի սոուսի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից  Yamasa Corp.-ը հաստատեց, որ EFdA  ուժեղացուցիչը (4-էթինիլ-2-ֆտոր-2-դեզօքսիադենոզին) շատ նման է հակավիրուսային այն պրեպարատներին, որոնք օգտագործվում են ՄԻԱՎ-ի դեմ:



Այս միացությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան տենոֆովիրը: Եվ տենոֆովիրը և EFdA-ն պատկանում են հակադարձ տրանսկրիպտազների նուկլեոցիդ ինգիբիտորներ: Հակադարձ տրանսկրիպտոզները միացութուններ են, որոնք օգնում են նոր ԴՆԹ-ի ու ՄԻԱՎ-ի ստեղծմանը և թույլ է տալիս վիրուսին բազմանալ:Ինգիբատորները «խաբում են» վիրուսին՝ ստիպելով նրան ԴՆԹ-ի ստեղծման ժամանակ օգտագործել իր սեփական մոլեկուլները: Այդպիսով խափանվում է վիրուսի աճը:

 

Ստացվում է, որ ինգիբիտորները կանգնեցնում են ԴՆԹ-ի շղթայի կրկնօրինակումը: Հենց որ միացությունը մտնում է կառուցվածք, դա վիրուսի համար մահ է:



Այժմ գիտնականները վերջին փորձերն են անում՝ այն ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցի վերածելու համար:

Նույն շարքից