Առողջապահություն 

ՀՀ առողջապահության նախարարի ուղերձը Հաղթանակի տոնի կապակցությամբ

Սիրելի բուժաշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ձեր ընտանիքներին և մեր ողջ հայությանը մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության պանծալի տոնի և Շուշի բերդաքաղաքի ազատագրման օրվա առիթով։


Մեծ հայրենականում հերոս հայորդիների օրինակն այնքան զորեղ էր, որ կես դար անց ոգեղեն շունչ հաղորդեց Շուշին ազատագրող ու Արցախյան գոյապայքարին մասնակցած ազատամարտիկներին։  Հայրենի հողի ազատագրման ու անկախության ձեռքբերման  անկոտրում պայքարում անմասն չմնացին մեր բազում բժիշկները։ Նրանցից շատերը, հավատարիմ մնալով հիպոկրատի երդմանը, նշտարն ու զենքը փոխելով` մի կողմից մարտնչեցին հանուն հայրենիքի, մյուս կողմից կռիվ տվեցին ազատամարտիկների կյանքի համար։ Առանձնակի գնահատանքի են արժանի այն բժշկուհիներն ու բուժքույրերը, ովքեր իրենց մասնագիտական պարտականությունները կատարեցին ռազմի դաշտում։


Կրկին անգամ շնորհավորում եմ հերոսական պայքարով ձեռք բերված հաղթանակների տոնը և բոլորին մաղթում քաջառողջություն,  խաղաղ ու բարեկեցիկ կյանք։

 

 


Հարգանքով`
ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյան

Նույն շարքից