Առողջապահություն 

Մեծ քաղաքներում օդի որակը շարունակում է վատանալ

analitik.am

ԱՀԿ-ն զգուշացնում է այն մասին, որ մեծ քաղաքներում օդի որակը շարունակում է վատանալ:

 

Տվյալների բազայի թարմացումները խոսում են ավելի քան 91 երկրի1.600 քաղաքի մասին: Ընդ որում նոր զեկույցում ընդգրկված քաղաքների ցանկը  500-ով ավել է 2011թ.-ին հրապարակված զեկույցում ընդգրկված քաղաքներից:

                 

 

«Մենք ուզում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա և հիշեցնել, որ օդի աղտոտումը բացասական հետևանքներ է ունենում մեր առողջության վրա: Անհրաժեշտ է ընդունել նորմեր, որոնք հասանելի են բոլորի համար: Մենք պետք է նվազեցնենք մահացությունների մակարդակը, որոնք պայմանավորված են օդի աղտոտմամբ», նշում են ԱՀԿ ներկայացուցիչները:

ԱՀԿ տվյալներով 2012թ. օդի աղտոտման հետևանքով մարդկանց մահացությունները կազմել են 7 մլն մարդ:

 

ԱՀԿ մասնագետների տվյալներով՝ նոր հետազոտությունների արդյունքները հաստատում են, որ օդի աղտոտումը համարվում է առողջության համար ամենառիսկային գործոններից մեկը:

 

Մի շարք խոշոր քաղաքներում օդի որոկը մի փոքր կարգավորվել է: Դա տեղի է ունենում այն քաղաքներում, որտեղ արգելք է դրվում օդը աղտոտող նյութերի օգտագործման վրա:

Նույն շարքից