Ռեփեր Քանյե Ուեսթը պատրաստ է ներկայացնել միանգամից երկու նոր հոլովակ, որոնց շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ Լոս Անջելեսի Արվեստի թանգարանում: Այս մասին հայտնում է Apelzin.ru-ն։
Այցելուները կարող են տեսնել Քանյե Ուեսթի All Day և I Feel Like That երգերի հոլովակները։
Հոլովակների ռեժիսորը Սթիվ Մաքքուինն է, ով նկարահանել է աղմուկ բարձրացրած «Ստրկության 12 տարիները» ֆիլմը։ Երկու հոլովակներն էլ նկարահանվել են դատարկ պահեստներում։
Նշվում է, որ All Day և I Feel Like That երգերը կներառվեն Ուեսթի՝ մինչև տարեվերջ թողարկվելիք SWISH ալբոմի մեջ։