Առողջապահություն 

Մրգերն ու բանջարեղենը պաշտպանում են ինսուլտից

analitik.am

Մրգերի ու բանջարեղենի ամենօրյա օգտագործումը կարող է իջեցնել ինսուլտի ռիսկը: Այսպես օրական 200 գրամ մրգերի օգտագործումը նվազեցնում է ինսուլտի առաջացումը 32%-ով, իսկ բանջարեղենի օրական 200 գրամ օգտագործումը՝ 11%-ով: Այս մասին ասվում է Չինաստանում անցկացված նոր հետազոտության մեջ:

 

Հետազոտության հեղինակ և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Ցիանդո Յան Չուի խոսքերով՝ սննդակարգի կարգավորումը որոշիչ ազդեցություն են ունենում սրտանոթային նոպաների ռիսկի նվազեցման վրա, գրում է The Daily Mail –ը:

 

«Մասնավորապես, խոսքը գնում է սննդակարգի մասին, որը հարուստ է մրգերով և բանջարեղենով: Այն պարունակում է անհրաժեշտ քանակությամբ միկրո- և մակրոտարրեր և սննդային թելեր», նշում է նա:

Հետազոտությունները ցույց տվեցին, որ մրգերի ու բանջարեղենի օգտագործումը իջեցնում է արյան ճնշումն ու միկրոանոթների ֆունկցիան:

Բացի այդ բանջարեղենա-մրգային սննդակարգը բարերար ազդեցություն է ունենում քաշի կարգավորման, խոլեստերինի մակարդակի վրա:

 

Գիտնականները նաև նշում են, որ այս խառնուրդը բարերար ազդեցություն ունի բոլոր տարիքի տղամարդկանց և կանանց վրա:

Մասնավորապես, խորհուրդ է տրվում օրական օգտագործել 80 գրամ միրգ ու բանջարեղեն, իսկ մրգերի ու բանջարեղենի օգտագործումը մինչև 600 գրամ դարձնելը օգնում է նվազեցնել իշեմիկ ինսուլտի ռիսկը 19%-ով:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլի օգտագործումը տղամարդկանց մոտ 2 անգամ ավելացնում է մահացու ինսուլտի առաջացման ռիսկը:

Նույն շարքից