Առողջապահություն 

Սուրճը շաքարախտի կանխարգելման գրավական

Երեք բաժակ սուրճի օգտագործումը  օրվա ընթացքում 25 տոկոսով կարող է  նվազեցնել երկրորդ տիպի շաքարախտի առաջացման  ռիսկը:

Newsmax Health-ը տեղեկացնում է, որ մասնագետների կարծիքով յուրաքանչյուր բաժակի հետ ռիսկը նվազում է 7-8 տոկոսով: Ամենայն հավանականությամբ, կոֆեինը կապ չունի երկրորդ տիպի շաքարախտի  գոյացման  ռիսկի  նվազեցման հետ: Հետազոտություններ են կատարվել կոֆեին պարունակող եւ չպարունակող սուրճերով, սակայն արդյունքը նույնն է եղել՝երկուսն դրական:

Մեկ այլ հետազոտություն բերել է այն եզրահանգման, որ սովորական սուրճը, այլ ոչ թե առանց կոֆեինի սուրճը, նվազեցնում է երկրորդ տիպի շաքարախտի առաջացումը, սա հատկապես վերաբերվում է բոլոր էթնիկ խմբերի կանանց:

Ըստ զեկույցի տվյալների՝ որոշ  հետազոտություններ ցույց են տալիս, որ սուրճի մեջ գտնվող կոֆեինը խթանում է նյութափոխանակությունը, ավելացնում  էներգիայի  ծախսը եւ կարող է  առանցքային դեր կատարել՝ ազդելով  օրգանիզմում  արյան մեջ պարունակվող  շաքարի մակարդակի վրա:

Բացի այդ, որոշ տվյալներ փաստում են այն մասին, որ սուրճը պարունակում է  բաղադրիչներ, որոնք կարող են բարելավել ինսուլինի նկատմամբ զգայունությունը բորբոքային գործընթացների կարգավորման միջոցով, ազդելով հորմոնների վրա եւ նվազեցնելով երկաթի պաշարները:

Նույն շարքից