Առողջապահություն 

Անբուժելի հիպերտոնիան կարելի է «սանձել»

analitik.am

Իմպլանտը, որը էլեկտրոիմպուլսներ է հաղորդում ուղեղին, հույս է տալիս ուժեղ արտահայտված հիպերտոնիայի բուժման համար: Ինչպես ցույց են տվել Ֆրայբուրգի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները, այս իմպլանտը 30 % -ով նվազեցրել է փորձին մասնակից 5 մարդկանց արյան ճնշումը, փոխանցում է The Daily Mail-ը: Այսպիսով, իմպլանտը 24 անկախ էլեկտրոդների մանժետ է, որը տեղավորվում է  արյան ճնշում առաջացնող նյարդի շուրջ:


Այս մանժետը ընդունում է ազդանշանները, որոնք ակտիվանում են, երբ անոթները ձգվում են (ճնշման փոփոխության պայմանավորողը): Մի շարք սենսորներ խմբավորված են սրտի աորտայի հետ և ուղեղին են փոխանցում նյարդի ձգվածության ինֆորմացիան: Նշված սենսորները վերահսկում են արյան ճնշման ընդհատվող տատանումները: Իսկ իմպլանտը կարգավորում է ճնշման և սրտի զարկերի  հետ կապված մանրաթելերի աշխատանքը:

Հենց իմպլանտը գտնում է անհրաժեշտ մանրաթելը, այն փոփոխում է նրանց ազդանշանները՝ վերածելով իմպուլսների: Մանժետի չափերը շատ փոքր են՝ 2սմ երկարությամբ և 0.8մմ շրջանագծով: Վայրկյանում այն հաղորդում է 40 իմպուլս:


Եթե հնարավոր լինի ապահովել լավագույն համապատասխանությունը, ապա արյան ճնշումը հնարավոր կլինի իջեցնել մինչջ 70%--ով:


Իհարկե, իմպլանտը այն սարքը չէ, որին պետք է տալ առաջին նախապատվությունը, այն ներդրվում է վիրահատության արդյունքում, որը անվտանգ չի: Այդ պատճառով էլ այս իմպլանտը ցուցված է այն մարդկանց, որոնց դեղամիջոցներն արդեն չեն օգնում:

Նույն շարքից