«2014թ. Առողջության և ալկոհոլի օգտագործման մասին համաշխարհային զեկույցի» տվյալների համաձայն՝ 2012թ.-ին աշխարհում տեղի է ունեցել 3.3 մլն մահ՝ ալկոհոլի չարաշահման պատճառով: Այն գերազանցում է ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից և բռնություններից մահացության դեպքերին միասին վերցրած:
ԱՀԿ տվյալներով՝ միջինում 15 տարեկանից սկսած մարդիկ տարեկան օգտագործում են 6.2 լիտր մաքուր սպիրտ:
Ինչպես պարզել են ԱՀԿ փորձագետները՝ ալկոհոլի ամենամեծ քանակությունն օգտագործում են Բելառուսում՝ տարեկան 17.5 լիտր մաքուր սպիրտ մեկ մարդու համար: Երկրորդ տեղում Մոլդովիայի բնակիչներն են՝ 16.8 լիտր, երրորդում՝ Լիտվայինը՝ 15.4լիտր, Ռուսաստանում 15.1լիտր: Հնգյակը եզրափակում է Ռումինիան, ապա Ուկրաինան է, այնուհետև Անդորան, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան:
Ամողջապես վերցրած՝ Եվրոպայում ալկոհոլի օգտագործումը ամենամեծ ծավալն ունի: Գերմանիայում ալկոհոլի օգտագործումը կազմում է 11.8 լիտր մաքուր սպիրտ մեկ մարդու համար: Փորձագետների ենթադրություններով Եվրոպայում ալկոհոլի օգտագործումը կնվազի, բայց դրան հակառակ կավելանա Հարավ-արևելյան Ասիայում և Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ առաջին հերթին Չինաստանում և Հնդկաստանում: