Առողջապահություն 

Ի՞նչ չի կարելի ավելացնել թեյին

analitik.am

Ինչպե՞ս եք Դուք սիրում թեյը՝ շաքարով թե մեղրով: Նույնիսկ ամենաօգտակար սննդամթերքը սխալ օգտագործման դեպքում կարող է ոչ միայն կորցնել իր հատկությունները, այլ նաև վերածվել վտանգավոր կանցերոգենի:

 

Թեյ շաքարով:  Գիտնականները միանշանակ չեն ընդունում նման խառնուրդը: Գոյություն ունի վիճակագրություն, որ այն ազգերը, որոնք շաքար չեն ավելացնում  թեյին, ավելի քիչ են հանդիպում ուռուցքաբանական հիվանդություններ:  Չնայած, որ մի շարք մասնագետներ կարծում են, որ դա վերաբերում է միայն սև թեյին: Նրանց կարծիքով կանաչ թեյի դրական հատկանիշների վրա շաքարը չի ազդում, ընդհակառակը ուժեղացնում է նրա հատկությունները: Դիետոլոգները, ընդհակառակը, դեմ են թեյը քաղցրի հետ խմելուն: Նրանք կարծում են, որ այդ դեպքում մեծանում է գիրանալու հավանականությունը:

 

Թեյ կաթով: Հայտնի է, որ թեյում պարունակվում է շատ կարևոր բաղադրիչ՝ կատեխին, որը հայտնի անտիօքսիդանտ է:  Հենց կատեխինն է չեզոքացնում ազատ ռադիկալների գործունեությունը, որոնք վնասում են բջիջները և առաջացնում ուռուցքաբանական հիվանդություններ: Կատեխինը թեյում ավելի շատ է, քան մրգերի ու բանջարեղենների մեծ մասում: Բացի այդ կատեխինը կանգնեցնում է դիաբետի և սիրտ-անոթային անբավարարության զարգացումը: Այնուամենայնիվ պետք է հաշվի առնել, որ երբ մենք թեյում կաթ ենք ավելացնում, այդ բուժիչ հատկության մի մասը վերանում է:


Թեյ լիմոնով:
Լիմոնը չի կարելի ավելացնել տաք թեյին: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ամբողջությամբ քայքայվում է լիմոնում առկա վիտամին С-ն և այլ կարևոր բաղադրիչներ: Լիմոնի օգտակար հատկությունները պահպանելու համար այն պետք չի ավելօացնել թեյին միանգամից: Անհրաժեշտ է մի փոքր սպասել, մինչ թեյը մի փոքր կսառի:

Նույն շարքից