Առողջապահություն 

Գազավորված ըմպելիքները հիպերտոնիայի պատճառ են

analitik.am

Բոլորը գիտեն, որ գազավորված քաղցր ըմպելիքները վնասակար են: Իսկ նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ դրանց օգտագործումը կարող է հանգեցնել հիպերտոնիայի, գրում է The Daily Mail-ը:

Կարդիոլոգիայի Ամերիկյան գիտական ամսագրում հրապարակված զեկույցի արդյունքները ցույց տվեցին, որ սերտ կապ կա արյան բարձր ճնշման և գազավորված ըմպելիքների օգտագործման մեջ:

Բժիշկ Ակիբ Հալիլ Մալիկը և նրա ընկերները 12 հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար արդյոք գոյություն ունի կապ արյան ճնշման և գազավորված ըմպելիքների միջև: Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 410 000 մարդ:

Հետազոտության տվյալներով՝ մարդիկ, ովքեր օգտագործում են քաղցր ըմպելիքներ, ավելի են հակված արյան բարձր ճնշում ունենալուն:

Նույն շարքից