Առողջապահություն 

ԱՀԿ. Մերձավոր Արևելքում աճում է MERS վիրուսի համաճարակի ռիսկը

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկացնում է MERS վիրուսի (Մերձավոր Արևելքի շնչառական սինդրոմ)  համաճարակի տարածման հավանականության բարձրացման մասին: Միևնույն ժամանակ ԱՀԿ-ի փորձագետները նշում են, որ խոսք չի գնում համաշխարհային տարածման մասին,-նշում է Associated Press:


2012թ. գրանցվել է MERS վիրուսով հիվանդությունների ավելի քան 500 դեպք: Ավելի քան 150 մարդ մահացել է. նրանց մեծամասնությունը Սաուդյան Արաբիայի բնակիչ էր: Հիվանդության դեպքեր գրանցվել են նաև Եվրոպայի, Հյուսային Աֆրիկայի, Ասիայի երկրներում և ԱՄՆ-ում:


Ավելի վաղ փորձագետները եկել էին այն եզրակացության, որ նախ և առաջ այս վիուսի կրողները ուղտերն են:

Նույն շարքից