Իրավական 

Դավթաշենի կամրջին ինքնասպանության փորձ է կանխվել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 21-ին՝ ժամը 22.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին՝ ճաղավանդակների վրա կանգնած, կասկածելի վարքագծով քաղաքացի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

ՃԿԱԿ ՀԽԳ հրահանգչի հետ տարված բանակցություններից ընթացքում 1997 թ. ծնված Ժ. Հ.-ը հեռացվել է կամրջից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԿԱ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի աշխատակիցներ:

Նույն շարքից